Չինաստանում երեխան դուրս է ընկել ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)

16:27 • 03.03.16

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել է շոկային մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է փոքր երեխան վայր ընկնում մայրուղով ընթացող մեքենայի բեռնախցիկից:

 

Ինչպես նշում է abcnews.go.com կայքը, մեքենայի հետևից ընթացող փոխադրամիջոցի ուղևորն արտառոց միջադեպը տեսանկարահանել է սմարթֆոնով ու ավելի ուշ վերբեռնել համացանց։


Միջադեպը տեղի է ունեցել Սուչժոու քաղաքում. մեքենայի բեռնախցիկը բացվել է, ու 2-ամյա փոքրիկն ընկել է ճանապարհի վրա, մինչդեռը վարորդը` փոքրիկի պապը, անտեղյակ լինելով տեղի ունեցածից, շարունակել է վարել մեքենան:

 

Երեխան վեր է կացել ու սկսել վազել պապի մեքենայի հետևից: Այդ ժամանակ նրան օգնության է հասել հետևից եկող մեքենան` փոքրիկին վերցնելով ու հասցնելով պապի մոտ:

 

Չինաստանում երեխան դուրս է ընկել ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)