Bank of China-ն «Գազպրոմին» 2 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի

14:21 • 03.03.16

Bank of China-ն (չինական խոշոր բանկ) ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը 2 միլիարդ եվրոյի չափով վարկ կտրամադրի։

 

Վարկը կտրամադրվի 5 տարով: Այդ մասին ասված է ռուսական ընկերության հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:

 

«Այսօր Շանհայում «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Bank of China Limited, London Branch-ը պայմանագիր են կնքել 2 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Համաձայնագիրը ստորագրել են «Գազպրոմի» խորհրդի նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը և Bank of China, London Branch-ի փոխնախագահ Վան Հուաբինը։

 

«Գազպրոմի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ դա ընկերության պատմության մեջ մեկ վարկային կազմակերպությունից ստացված ֆինանսավորման ծավալով ամենախոշոր գործարքն է։

Bank of China-ն «Գազպրոմին» 2 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի