Dolce & Gabbana-ին քննադատել են «ստրուկների» սանդալների համար
Իտալական Dolce&Gabbana նորաձևության տունը քննադատության է ենթարկվել կայքում ցուցադրվող կոշիկի համար, որը ներկայացվել է որպես «ստրուկների սանդալ»։
Հայտնի է, որ մոդելն իրենից ներկայացնում է բրենդի գարնանային հավաքածուի արտադրանք, և դրա արժեքը մոտ 2.400 դոլար է, գրում է korrespondent.net-ը։
Հաղորդվում է, որ կոշիկի այդ ոճն իր տեսակի մեջ «սիրո խոստովանություն է Իտալիային»՝ նորաձևության տան հայրենիքին։
Հայտնի է, որ նախկինում «ստրուկ» բառն է օգտագործվել կոշիկների այդ մոդելի բնութագրման համար, սակայն հետագայում այն փոխարինել են «գլադիատոր» բառով։
Fashionista պարբերականը ենթադրում է, որ այդ ոչ կոռեկտ անվանումը պարզապես տեխնիկական սխալ է, քանի որ ռիթեյլերների կայքում նկարագրության մեջ «ստրուկ» բառն արդեն չի օգտագործվում։










