Ֆինլանդիայում ռեկորդային թվով կանայք են գնացել բանակ՝ ծառայելու
Ֆինլանդիայում ռեկորդային թվով կանայք կամավոր գնացել են բանակ՝ ծառայելու, հաղորդում է yle.fi կայքը։
Ինչպես նշվում է՝ այդ ցուցանիշը կազմել է 842 մարդ։ Այդ մասին հայտնել է ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը:
Անցած տարի ծառայության անցած կանանց թիվը եղել է մոտ 800, իսկ նախորդ տարի՝ 818:
Ֆինլանդիայում կանայք զինված ուժերում կամավոր ծառայություն անցնելու հնարավորություն են ստացել 1995 թվականին։ Մինչ օրս բանակում ծառայություն է անցել մոտ 7 հազար կին։










