Ի նշան Ֆրանսիայում փախստականների ճամբարի քանդման դեմ բողոքի` իրանցի ներգաղթյալները կարել են բերանները

09:16 • 03.03.16

Բողոքելով ֆրանսիական Կալե քաղաքում փախստականների ճամբարի քանդման որոշման դեմ` իրանցի ներգաղթյալները մասամբ կարել են իրենց բերանները, փոխանցում է Вести-ն:

 

«Այդ 8 իրանցիները կարել են իրենց բերանները, քանի որ նրանց կացարանը քանդվել է»,- նշել է կամավորական միության ներկայացուցիչ Ֆրանսուա Գենոկը:

 

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են մասամբ քանդել Կալե քաղաքում ներգաղթյալների ճամբարը, որը ստացել է «ջունգլի» անվանումը: Ճամբարի քանդման ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Ի նշան Ֆրանսիայում փախստականների ճամբարի քանդման դեմ բողոքի` իրանցի ներգաղթյալները կարել են բերանները