ԱՄՆ-ում հարևանը սպանել է հայտնի դերասանուհու շանը

00:13 • 03.03.16

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի ոստիկանությունը պարզել է, որ հանրահայտ դերասանուհի Սելմա Հայեքի շանը գնդակահարել է նրա իսկ հարևանը:


TMZ տաբլոիդը հայտնում է, որ հարևանը խոստովանել է իր արարքը, բացատրել, որ դերասանուհու մի քանի շները մտել են իր ավտոտնակ, իսկ նրանց վախեցնելու համար ինքը օդամղիչ զենք է կիրառել՝ առանց սպանության մտադրության: Նա նշել է, որ շներն իր ավտոտնակ գրոհել են ամեն անգամ, երբ նրանց զբոսանքի են հանել:


Ոստիկանությունը գործը փակել է, տղամարդուն անմեղ ճանաչել:


Դերասանուհին Մոցարտ անունով հովվաշան սպանության մասին հայտնել էր փետրվարի 26-ին, հույս հայտնել, որ իշխանությունները «կվերականգնեն» արդարությունը:


 

ԱՄՆ-ում հարևանը սպանել է հայտնի դերասանուհու շանը