Երևանի կենտրոնում կառուցվող շենքի բակից հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում. shamshyan.com
Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 99 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի բակից այսօր ժամը 10:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի երիտասարդ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Երիտասարդին առաջինը օգնության են հասել շինարարության հարևանությամբ բնակվողներն ու այդ շենքում շինարարական աշխատանքներ կատարողները:
Աղբյուրը գրում է, որ շենքի բակում հայտնաբերվել են արյունոտված շորեր, ծանր երկաթ. հավանաբար նա անցնելիս է եղել, և երկաթը ընկել է գլխին:










