Իրաքում ԻՊ-ը 12-ամյա աղջնակին դահիճ է դարձրել
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 5 կանանց է մահապատժի ենթարկել։
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, դահիճը եղել է 12-ամյա աղջիկ, ում արդեն Ջիհադի Ջեյն են կոչում և նմանեցնում ԻՊ-ի ամենադաժան դահիճ Ջիհադի Ջոնին։
Նա գնդակահարել է 5 կանանց, որոնց թվում եղել է բժիշկ, որը հրաժարվել է բուժել ավիահարվածներից վիրավորված զինյալներին։
Աղբյուրը նշում է, որ սա առաջին մահապատիժն է, որն աղջիկ է իրականացրել։










