Իտալիայում Ստի թանգարան կբացվի
Իտալական Տոսկանա շրջանի Լա Պյաստրե բնակավայրում բացվելու է աշխարհի ամենաինքնատիպ թանգարաններից մեկը` Museo della bugia-ն, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «ստի թանգարան»։
Ինչպես նշում է italia-ru.com-ը, թանգարանը գտնվելու է լքված ու վաղուց չօգտագործվող ռեստորանի շենքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս թանգարանը պատահականության շնորհիվ չէ, որ բացվելու է հենց Լա Պյաստե քաղաքում: Արդեն 50 տարի անընդմեջ այստեղ անցկացվում է Ստի իտալական առաջնությունը, որի շրջանակում մրցում են ամենահմուտ ստախոսները։










