ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը քառամյա ճգնաժամ է կանխատեսում
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը ենթադրում է, որ 2016-2019 թվականներին նավթը կարժենա բարելի համար 50 դոլարից պակաս։ Այդ մասին ասված է 2016 և 2017-2019 թվականներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հիմնական ենթադրություններում, որոնց հետ ծանոթացել է «Ведомости» թերթը։
2016 թվականին նավթի արժեքը կանխատեսվում է բարելի համար 35 դոլարի մակարդակում, հաջորդ տարիներին այն պետք է բարձրանա մինչև 45 դոլար, ենթադրում են նախարարությունում:
Տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը փաստաթուղթն անվանել է «քննարկման համար սևագիր»: «Դա կանխատեսում չէ, այլ առաջին գնահատականները»,- ասել է նա։










