Սիրիայի ամբողջ տարածքը հոսանքազրկվել է
Անհայտ պատճառով Սիրիայի ողջ տարածքում՝ բոլոր նահանգներում, անջատվել է էներգամատակարարումը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել են Սիրիայի էներգետիկայի նախարարության աղբյուրները։
SANA լրատվական գործակալությունը նշում է, որ էներգամատակարարման խնդիրների պատճառով տեղեկատվական համակարգերի աշխատանքում խնդիրներ են գրանցվել։
Մասնագետները պարզում են հանկարծակի խափանման պատճառները։
Անկնալվում է, որ իրավիճակը կշտկվի առաջիկա ժամերին։










