Ուկրաինայում հակամարտության 2 տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 9000 մարդ. ՄԱԿ

17:08 • 03.03.16

Ուկրաինայում հակամարտության երկու տարիների ընթացքում զոհվել է 9.187 մարդ, ևս 21.085-ը վիրավորվել են։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի վարչության ստորաբաժանման ղեկավար Ջանի Մագաձենին։

 

Զոհերի թիվը նշվում է 2016 թվականի մարտի 1-ի դրությամբ։

 

Մագաձենին նաև հավելել է, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ից 2016 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում հակամարտության հետևանքով տուժել է 78 մարդ։

Ուկրաինայում հակամարտության 2 տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 9000 մարդ. ՄԱԿ