ԱՄՆ-ում դեռահասը սպանել է ընտանիքի անդամներին` դպրոց չգնալու համար
Ամերիկյան Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում ոստիկանությունը կալանքի տակ է առել դեռահասի, ով սպանել է իր ընտանիքի անդամներին: Ենթադրվում է, որ նա դա արել է, քանի որ չի ցանկացել վեր կենալ անկողնուց և դպրոց գնալ, փոխանցում է Вести-ն:
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, 16-ամյա դեռահասը սպանել է տատիկին, կրտսեր քրոջը և ազգականի 6-ամյա երեխային։ Նա կրակել է պահարանում պահվող ատրճանակից: Բնակարանում այդ պահին գտնվել են նաև տղայի մայրը և մյուս քույրը, նրանք չեն տուժել:
Հանցագործին ձերբակալել են երկաթուղային կայարանում: Հնարավոր է՝ նա ցանկացել է գնացք նստել և փախչել քաղաքից:










