Վարդան Պետրոսյանի և ավտովթարի գործով տուժող կողմի միջև համաձայնագիր է ստորագրվել
Դերասան Վարդան Պետրոսյանի և իր մասնակցությամբ ավտովթարից տուժող կողմի միջև այսօր համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Բովանդակությունն այն է, որ Վարդան Պետրոսյանը համաձայնում է վճարել 2 միլիոն դրամ գումար, իսկ տուժող կողմը հրաժարվում է բոլոր տեսակի պահանջներից»,– ասաց նա:
Պաշտպանն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է, մնում է, որ դատավորը այն հաստատի մարտի 15-ի նիստում:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։
Նշենք նաև, որ Վարդան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:










