Բելառուսը Ռուսաստանից գազի գնի զեղչ է պահանջում. Коммерсантъ

15:28 • 04.03.16

Բելառուսի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում գազի գնի ժամանակավոր զեղչ տրամադրելու վերաբերյալ, գրում է «Կոմերսանտ» թերթը։

 

Թերթի աղբյուրների տվյալներով՝ կողմերը քննարկում են երկու ուղղություն: Դա «Գազպրոմ» ընկերության համար Եվրասիական տնտեսական միության շրջանակում, որտեղ պետք է աշխատի միասնական էներգաշուկա, ռուսական և բելառուսական շուկայի հավասար շահութաբերության սկզբունքներն են և գինը, որով պետությունը ռուսական գազ է գնելու մինչև բանակցությունների ավարտը:

 

Ինչպես հայտնել է թերթի զրուցակիցներից մեկը, Մինսկը պահանջում է, որ մինչև հավասար շահութաբերության սկզբունքների սահմանումը Մոսկվան Մինսկին հիմնական գնի մեջ 1.000 խորանարդ մետրի դիմաց 25 դոլարի զեղչ տրամադրի: Այժմ իրականացվող հաշվարկների համաձայն՝ 1.000 խորանարդ մետրն արժենում է 32,4 դոլար։

 

Զեղչի կիրառմամբ բազային գինը կկազմի 1.000 խորանարդ մետրի դիմաց 6,5 դոլար, ինչը մոտ երեք անգամ ցածր է ՌԴ-ում արդյունահանման միջին ինքնարժեքից։

 

Իր հերթին՝ «Կոմերսանտ»-ի մեկ այլ աղբյուր ասում է, որ խոսքը գազի վերջնական գնի մեջ 25 դոլարի զեղչի մասին է։ Այժմ Բելառուսի համար գազի վերջնական գինը կազմում է 1.000 խորանարդ մետրի դիմաց 142,4 դոլար՝ «Գազպրոմի» գազի համար 185 դոլար միջին եվրոպական գնի դիմաց։

 

Բելառուսը Ռուսաստանից գազի գնի զեղչ է պահանջում. Коммерсантъ