Բրազիլիայում ձերբակալել են նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ձերբակալվել է «Պետրոբրաս» պետական նավթային ընկերության խոշոր խարդախության գործով հետաքննության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է BBC-ն` դաշնային ոստիկանությունը խուզարկել է նախկին նախագահի տունը և 70-ամյա պաշտոնյան կանչվել է հարցաքննության:
Իրավապահների կարծիքով` «Պետրոբրաս» նավթային ընկերությունում կոռուպցիոն հանցագործության հետ կապ ունեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Գործը մեծ հնչեղություն է ստացել, երբ 2014 թվականին ձերբակալվել է ընկերության նախկին տնօրեններից մեկը: Մինչ այժմ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ:










