Մի փոքր անհանգստացնողն այն է, որ կարճ ժամանակահատվածում են եղել երկրաշարժերը, բայց եզրակացություն անելը վաղ է. Հ. Պետրոսյան
Մասնագիտական առումով մի փոքր անհանգստացնողն այն է, որ այսօր կարճ ժամանակահատվածում են եղել 17 երկրաշարժը և միևնույն վայրում:
Այս մասին Tert.am-ին ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը՝ մեկնաբանելով այն, որ այսօր Գավառի մոտ 2.5 ժամվա ընթացքում գրանցվել է երկրակեղևի 17 ցնցում:
«Ցնցումները թեև շատ են, բայց թույլ են, և մենք վերահսկում ենք իրադրությունը: Բայց այս պահին որևէ հետևություն անելը դեռ վաղ է, որովհետև զարգացումները դեռ պետք է վերլուծենք: Եղել է, որ եղել են բազմաթիվ թույլ ցնցումներ, դրանով ավարտվել, գնացել են»,-ասաց Սեյսմիկ պաշտպանության ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14.09-ին, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ, թեպետ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ:










