Ֆլորիդայի բնակիչը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Բարաք Օբամային սպառնալու համար
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին գրավոր սպառնալիքների համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
24-ամյա Ջերեմի Էդիսոնը, գտնվելով բանտում, որտեղ նա սպասել է իր դատավարությանն այլ քրեական գործի շրջանակում, Սպիտակ տան ղեկավարի հասցեին նամակ է գրել, որում սպառնացել է հաշվեհարդար տեսնել:
Երիտասարդը հարձակվել է նաև ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակցի վրա: Արդյունքում նրան մեղադրում են նաև անվտանգության ծառայության ներկայացուցչի վրա հարձակվելու համար:
Դատախազությունում պարզաբանել են, որ Էդիսոնը բանտից սպառնալիքներով մի քանի նամակ է ուղարկել նաև դաշնային դատախազի հասցեին, ով վարել է իր գործը:
Նախորդ տարվա հոկտեմբերին տղամարդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:










