Իտալիան պիցցան ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար

17:32 • 04.03.16

Իտալիան պիցցայի պատրաստման նեապոլիտանական ավանդական տարբերակը ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար: Այդ մասին հայտնել է ԱՆՍԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին, որը հավանության է արժանացրել երկրի գյուղատնտեսական և անտառտնտեսության հարցերով նախարարության առաջարկը։

 

«Մենք պաշտոնական հայտ ենք ներկայացնում ՅՈւՆԵՍԿՕ-ին, որտեղ կսկսվի 200 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում»,- հայտարարել է դիմումով զբաղվող Պիերլուիջի Պետրիլոն: 

 

Նա նշել է, որ պիցցան ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում հեշտ չի լինի ներառել, որովհետև մինչև հիմա Համաշխարհային ժառանգության օբյեկտների թվում դեռ չի եղել խոհարարական ավանդույթ։

 

Հանձնաժողովի կարծիքով՝ պիցցայի նեապոլիտանցի վարպետների ավանդույթը դուրս է գալիս խոհարարության շրջանակներից:

 

«Պիցցան ոչ միայն նեապոլիտանցիների, այլև բոլոր իտալացիների ինքնության տարր է: Դա ողջ աշխարհում Իտալիայի ապրանքանիշն է»,- ասված է հանձնաժողովի ուղեկցող նամակում։

 

Սպասվում է, որ որոշումը կընդունվի Փարիզում 2017 թվականին։

Իտալիան պիցցան ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար