Անջելինա Ջոլիի և Քարդաշյան քույրերի փաստաբանը պատմել է աստղային ամուսնալուծությունների գաղտնիքների մասին

12:32 • 04.03.16

Փաստաբանը, ում հաճախորդների թվում են Անջելինա Ջոլին, Քարդաշյան քույրերը, Բրիթնի Սփիրսը և այլ աստղեր, պատմել է հայտնիների ամուսնալուծության գործընթացների գաղտնիքների մասին, գրում է segodnya.ua-ն:

 

Աստղային փաստաբան Լաուրա Ուեսերը կարող է մասամբ զերծ պահել իր հաճախորդներին մամուլի ուշադրությունից: Հենց այդ պատճառով էլ նա այդքան հայտնի է աստղերի շրջանում:

 

Լաուրան բացատրում է, որ ավելի լավ է ամուսնալուծության դիմումը ներկայացնել ուրբաթ ճաշից հետո. հանգստյան օրերը հաճախ ԶԼՄ-ներում բավականին հանգիստ են անցնում, այդ պատճառով էլ հնարավորություն կա, որ ամուսնալուծությունը չի հայտնվի մամուլի էջերին անմիջապես հաջորդ օրը:

 

Փաստաբանը խորհուրդ է տալիս նաև ընտրել որևէ հասարակ գրասենյակ, օրինակ՝ Սանտա Բարբարայում:

 

Հաճախ ստացվում է այնպես, որ ամուսնալուծության մասին դիմումը հայտնվում է մամուլի էջերին, այդ պատճառով էլ Ուեսերը պնդում է, որ թղթերով զբաղվեն պատասխանատու մարդիկ:

 

Նա երբեմն լրագրողների համար «թեժ» թեմաներ է փնտրում, որպեսզի վերջիններս շեղվեն իր հաճախորդներից: Մինչ լրատվամիջոցների ուշադրությունը գամված է որևէ աղմկահարույց իրադարձության վրա, փաստաբանն անմիջապես մի քանի գործ է ներկայացնում դատարան:

 

«Ես իմ հաճախորդներին ասում եմ, որ ունեմ ևս մի ամուսնալուծություն, չեմ կարող ասել` ով է: Պետք է սպասել և փաստաթղթերը միասին ներկայացնել»,- պատմել է Լաուրան:

 

Անջելինա Ջոլիի և Քարդաշյան քույրերի փաստաբանը պատմել է աստղային ամուսնալուծությունների գաղտնիքների մասին