4 մլրդ դոլար. Նյու Յորքում բացվել է մետրոյի՝ աշխարհում ամենաթանկ կայարանը (լուսանկարներ)

16:55 • 04.03.16

Նյու Յորքում բացվել է մետրոյի՝ աշխարհում ամենաթանկ կայարանը։ 12 տարի տևած շինարարական աշխատանքներից հետո տրանսպորտային հանգույցը հինգշաբթի սկսել է իր աշխատանքը։

 

Այն գտնվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ընթացքում ոչնչացված երկնաքերերի տեղում կառուցված Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների հատվածում, հայտնում է РИА Новости-ն։

 

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության վայրում ավելի քան տասը տարվա ընթացքում կառուցվել է հուշահամալիր և WTC-ի՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու նոր երկնաքեր («Ազատության աշտարակ»՝ 541 մետր):

 

Ի սկզբանե 2 միլիարդ դոլար գնահատված նախագիծն արդյունքում արժեցել է մոտ 4 միլիարդ:

 

Ինչպես ընդգծում են ամերիկյան ԶԼՄ-ները, այդ կայարանը դարձել է աշխարհում ամենաթանկարժեքը: 

 

Տրանսպորտային հանգույցը և դրա տանիքի տակ գտնվող խանութներն ու սրճարաններն ամբողջությամբ կսկսեն գործել առաջիկա ամիսների ընթացքում: Սպասվում է, որ կայարանից օրական օգտվելու է ավելի քան 200 հազար մարդ։

 

 

Cost of the project has risen to  $3.85 billion

 

4 մլրդ դոլար. Նյու Յորքում բացվել է մետրոյի՝ աշխարհում ամենաթանկ կայարանը (լուսանկարներ)