Շփման գծում նկատվել է լարվածության աճ. ՊԲ զորամասերը համարժեք պատասխան են տվել. ԼՂՀ ՊՆ

10:14 • 04.03.16

 

Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:

 

Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց:

 

Բացի վերոնշյալից, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Շփման գծում նկատվել է լարվածության աճ. ՊԲ զորամասերը համարժեք պատասխան են տվել. ԼՂՀ ՊՆ