Իսպանիայի արքայադուստրը որպես մեղադրյալ ցուցմունք է տվել դատարանում (լուսանկար)

09:32 • 04.03.16

Իսպանիայի արքայադուստր Քրիստինան հարկերի չվճարման ու կոռուպցիայի մեղադրանքով ցուցմունք է տվել դատարանում, հայտնում է The Guardian-ը:

 

«Ես կպատասխանեմ միայն իմ փաստաբանին»,- դատավորին ասել է արքայադուստրը, ով հերքել է իր մեղավորությունը:

 

Հայտնի է, որ թագավորական ընտանիքի բարձրաստիճան ներկայացուցիչը մեղադրվում է իր ամուսնու` գործարար Ինյակի Ուրդանգարինի հետ 6 մլն եվրո գումարի յուրացման համար։ Նշվում է, որ Ուրդանգարինն օգտագործել է կնոջ կարգավիճակն ու իր թագավորական կապերը տարատեսական տենդերներ շահելու համար:

 

Ավելի վաղ արքայադուստր Քրիստինան պատմել է, որ որևէ պատկերացում չի ունեցել ամուսնու գործունեության ու փողերի յուրացման մասին:

 

Եթե արքայադստեր մեղքն ապացուցվի, նրան կսպառնա մինչև 8 տարվա ազատազրկում, մինչդեռ նրա ամուսնուն` մինչև 19 տարվա ազատազրկում:

The Infanta Cristina testifies via videolink in court in Palma de Mallorca.

Իսպանիայի արքայադուստրը որպես մեղադրյալ ցուցմունք է տվել դատարանում (լուսանկար)