Խորհրդավոր անծանոթը. Պուտինի և եվրոպացի առաջնորդների հեռախոսազրույցին հնարավոր է միանա ևս մեկը

14:56 • 04.03.16

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցելու է բազմակողմ հեռախոսազրույցի՝ նվիրված Սիրիայի հարցին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Այսօր կայանալու է սիրիական հարցով բազմակողմ հեռախոսազրույց։ Դա այն է, ինչի մասին երեկ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

 

Նա հաստատել է, որ Պուտինից բացի՝ զրույցին մասնակցելու են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

 

«Հնարավոր է՝ լինի ևս մի մասնակից»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ բացասական պատասխան տալով հարցին, թե այդ անձը կարող է լինել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

 

«Բանն այն է, որ մեր եվրոպացի գործընկերներն արդեն ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել Օբամայի հետ»,-ասել է Պեսկովը։

 

Նա չի նշել, թե կողմերից ով է հեռախոսային կոնֆերանսի նախաձեռնողը։ Բոլոր մանրամասների մասին Կրեմլի ներկայացուցիչը խոստացել է հաղորդել զրույցի կայացումից հետո։

Խորհրդավոր անծանոթը. Պուտինի և եվրոպացի առաջնորդների հեռախոսազրույցին հնարավոր է միանա ևս մեկը