Մոլդովացի բժիշկը «սելֆի» է արել ծնունդ ընդունելու ժամանակ. քննարկվում է նրան աշխատանքից ազատելու հարցը (լուսանկար)
Այսօր «սելֆիներ» անելն այնքան նորաձև զբաղմունք է դարձել, որ դրան չեն կարողանում դիմակայել նույնիսկ ամենալուրջ մասնագիտությունների տեր անձինք։
Ասվածի օրինակն է մոլդովացի վիրաբույժ Սերջիու Սոչիրկան, ով հաջողացրել է «սելֆի» անել ծննդաբերական սենյակում` հետին ֆոնին ցուցադրելով մերկ պառկած ծննդկանին։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորեշտի քաղաքի հիվանդանոցում: Տարօրինակ «սելֆին» անելուց հետո, բժիշկն այն Facebook է վերբեռնել:
Լուսանկարը լայնորեն տարածվել է օգտատերերի կողմից, սակայն շուտով հիվանդանոցի տնօրինությունը պահանջել է բժշկից հեռացնել այն:
Այժմ Մոլդովայի առողջապահության նախարարությունը քննարկում է Սոչիրկային աշխատանքից հեռացնելու հարցը։












