Սերբիայի նախագահը ցրել է խորհրդարանը
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը խորհրդարանը ցրելու մասին հրամանագիր է ստորագրել։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են ապրիլի 24-ին։
Այդ մասին նախագահը հայտնել է երկրի պետական RTS TV հեռուստաընկերության եթերում։
«Եկել է շատ քաղաքացիների համար զգալի բարեփոխումները կրկնակի ստուգելու ժամանակը»,-ասել է նա։










