Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի գերությունից մոտ 60 մարդ է ազատվել

11:15 • 04.03.16

Նիգերիայի կառավարական բանակն անցկացված գործողությունների արդյունքում կարողացել է ազատ արձակել 63 մարդու, որոնք գերի են պահվել ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորման կողմից, փոխանցում է Корреспондент-ը:

 

Բանակային գործողություններն անցկացվել են երկրի հյուսիս-արևելյան բնակելի վայրերում: Գործողության արդյունքում չեզոքացվել է խմբավորման 5 գրոհային, ինչպես նաև մեծ թվով զինամթերք է առգրավվել:

 

Բացի այդ, զինվորականներին հաջողվել է հայտնաբերել և ոչնչացնել գրոհայինների ճամբարը, որը գտնվել է Ալագարնո անտառային շրջանում:


 

Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի գերությունից մոտ 60 մարդ է ազատվել