Ռուսաստանը պետք է Սնոուդենին արտահանձնի ԱՄՆ-ին. Դոնալդ Թրամփ

10:48 • 04.03.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը լրտես է և պետք է վերադառնա ԱՄՆ, փոխանցում է Корреспондент-ը:

 

«Ես հենց սկզբից էլ ասում էի, որ Սնոուդենը լրտես է և պետք է վերադառնա: Եվ եթե Ռուսաստանը հարգում է մեզ որպես երկիր, պետք է վերադարձնի նրան»,- ասել է Թրամփը:

 

Ավելի վաղ Սնոուդենը հայտարարել էր, որ պատրաստ է հայրենիք արտահանձնմանը: Դրա դիմաց նա պահանջում է ԱՄՆ-ի իշխանություններից արդար դատական գործընթացի երաշխիքներ։

 

Սնոուդենը 2013-ի հունիսին մամուլին էր փոխանցել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեությունը բացահայտող գաղտնի նյութեր։

 

 

Ռուսաստանը պետք է Սնոուդենին արտահանձնի ԱՄՆ-ին. Դոնալդ Թրամփ