«Սառույցի թագավորները» շոուն լավ նվեր է կանանց համար. Եվգենի Պլյուշչենկոն Երևանում է
«Սառույցի թագավորները» շոուն, որը տեղի է ունենալու մարտի 5-ին Մարզահամերգային համալիրում, մարտի 8-ին ընդառաջ նվեր է հայ կանանց: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն:
«Մի քանի տարի առաջ Երևանում ելույթ եմ ունեցել. երկու շոու ենք ունեցել, որոնք մեծ հաջողությամբ են անցել, անշլագ էր: Մենք արդեն ավելի մեծ փորձ ունենք նման միջոցառում կազմակերպելու համար: Այս անգամ ևս կներկայացնենք բարձրակարգ շոու: Այս շոուն շատ լավ նվեր է կանանց համար»,-ասաց Եվգենի Պլյուշչենկոն:
«Սառույցի թագավորները» նախագծի մտահղացման հեղինակ, պրոդյուսեր Արի Զաքարյանն էլ ասաց, որ հայ հանդիսատեսին դուր կգա սառցե շոուն:
Նա ասաց, որ շատ անակնկալներ են պատրաստել, երեկոն հոյակապ է լինելու
«Լինելով հայ` իմ գլխավոր նպատակն է, որ մեր ժողովուրդը պարծենա, որ հայ ենք, իմանա, թե ինչքան շնորհքով ենք: Աշխարհի լավագույն մարդիկ Հայաստանում են»,-նշեց Արի Զաքարյանը՝ ընդգծելով, որ «Սառույցի թագավորները» շոուն կտևի երկուսուկես ժամից ավելի:
Նշենք, որ մարտի 5-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» սառցե շոուն, որին բացի Եվգենի Պլյուշչենկոյից կմասնակցի նաև երգիչ Դիմա Բիլանը: Շոուին կմասնակցեն նաև Օլիմպիական չեմպիոններ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:
Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը:










