Թուրքմենստանում օդերևութաբանական սխալ կանխատեսումների պատճառով աշխատանքից ազատել են գլխավոր օդերևութաբանին

13:59 • 05.03.16

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը  աշխատանքից ազատել է երկրի գլխավոր օդերևութաբանին՝ սխալ կանխատեսումների պատճառով. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Պետության ղեկավարը կառավարության նիստի ընթացքում ընդգծել է, որ թուրքմեն օդերևութաբանների աշխատանքի հիմնական թերացումը եղանակի խանխատեսումների ոչ հավաստի լինելն է:


«Մենք օդերևութաբանական կոմիտեին ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել, մեծ քանակությամբ անհրաժեշտ սարքավորումներ ենք ձեռք բերել և Խալիևը խոսք էր տվել, որ դրանից հետո կանխատեսումները ճշգրիտ են լինելու: Սակայն չնայած դրան՝ վերջին շրջանում եղանակի սխալ կանխատեսումներն ավելացել են»,-ասել է Բերդիմուհամեդովը:


Նրա խոսքով՝ դա բացասաբար է ազդում գյուղատնտեսական աշխատանքների վրա և դժվարություններ է ստեղծում տրանսպորտային համակարգի աշխատանքում, ինչպես նաև զանգվածային մշակութային միջոցառումներ անցկացնելու հարցում:

Թուրքմենստանում օդերևութաբանական սխալ կանխատեսումների պատճառով աշխատանքից ազատել են գլխավոր օդերևութաբանին