Հրապարակվել են Լեհաստանի նախագահի մեքենայի մասնակցությամբ վթարի լուսանկարները (լուսանկարներ)
Լեհական Wyborcza պարբերականը հրապարակել է լուսանկարներ վթարի վայրից, որում հայտնվել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, փոխանցում է Корреспондент-ը:
Հաղորդվում է, որ նախագահը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայում, որի հետևի անիվը վնասվել է, ինչի հետևանքով մեքենան հայտնվել է փոսում: Ավտովթարի պատճառով 2 կմ-ոց խցանում է առաջացել:
Միջադեպի հետևանքով պետության ղեկավարը չի տուժել:
«Ավտոմեքենան որոշակի պահի դարձավ անկառավարելի, սակայն անվտանգության ծառայության վարորդն իրեն պրոֆեսիոնալ դրսևորեց։ Նա երթևեկությունն առավ հսկողության տակ, և մենք չբախվեցինք ոչ պատնեշին, ոչ մյուս մեքենաներին»,- հայտարարել է նախագահը:
Դուդան նշել է, որ մեքենան պետք է հատուկ ստուգում անցնի: Վթարից հետո նախագահը մեկ այլ մեքենա է նստել, և նրա շարասյունը շարժվել է առաջ:














