RT հեռուստաալիքի լրագրողուհին ոստիկանական հարձակման է ենթարկվել թուրքական Zaman-ի խմբագրության մոտ

18:23 • 05.03.16

Ռուսական RT հեռուստաալիքի լրագրողուհին հայտնվել է արցունքաբեր գազով հարձակման կենտրոնում, որը կիրառել էր թուրքական ոստիկանությունը Ստամբուլում  Zaman  թերթի խմբագրության շենքի մոտ:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, RT-ն հաղորդել է, որ իր թղթակից Փոլա Սլիերը հայտնվել է հարձակման կենտրոնում, երբ ոստիկաններն արցունքաբեր գազով փորձել են ցրել ընդդիմադիր  թերթի  խմբագրության մոտ անցկացվող ցույցը։ 


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի կարողանա անցնել խմբագրության մոտ հավաքված ամբոխի միջով և շենք մտնել:  Մարդիկ շենքի մոտ հավաքվել են արտահայտելու իրենց բողոքն ընդդիմադիր թերթին պատկանող իրերն առգրավելու և խուզարկելու որոշման դեմ:
 
 

RT հեռուստաալիքի լրագրողուհին ոստիկանական հարձակման է ենթարկվել թուրքական Zaman-ի խմբագրության մոտ