«Թզուկ» մականունով նարկոբարոնի հարազատներն ի նշան բողոքի հացադուլ են սկսել
Նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի, որն առավել հայտնի է «Թզուկ» մականունով, ընկերներն ու հարազատները հացադուլ են սկսել մեքսիկական «Ալտիպլանո» հատուկ ռեժիմի բանտի մոտ, որտեղ պահվում է նա: Նրանք բողոքում են, իբր, կալանավորի իրավունքների խախտման դեմ, փոխանցում է РИА Новости-ն:
Նարկոբարոնի փաստաբան Խուան Բադիլյոն նշել է, որ ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել բռնությունների վրա, որոնց շարունակվում է ենթարկվել կալանավորը: Ծաղրանքների թվում նա նշում է, մասնավորապես, այն փաստը, որ նարկոբարոնին թույլ չեն տալիս հանգիստ քնել:
Նախկինում անձամբ նարկոբարոնը և նրա կինը հայտարարել էին կալանավորների հանդեպ իրականացվող ծաղրանքների, հատկապես` նորմալ քնի բացակայության մասին։ Նրա կինը նշել էր, որ վախենում է ամուսնու կյանքի համար, իսկ իշխանությունները հիմա վրեժ են լուծում վերջին փախուստի համար և նրան տարբեր պատիժների են ենթարկում։
Անցած տարվա հուլիսին բանտից «պատմական» փախուստ իրագործելուց հետո «Թզուկին» որսացել են հունվարի 8-ին: Իրավապահների մոտ հայտնվելուց հետո նրան 8 անգամ բանտախցից բանտախուց են տեղափոխել` գտնելով ամենաապահովը։










