Սլովակիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

13:20 • 05.03.16

Սլովակիայում բացվել են ընտրական տեղամասերն ու մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում ներգաղթյալների խնդիրները, ինչպես ակնկալվում էր, հիմնական թեման կդառնա:

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, երկրի վարչապետը, սոցիալ-դեմոկրատ Ռոբերտ Ֆիցոն, օգտվելով չափավոր ազգայնականի հեղինակությունից, մտադիր է երրորդ անգամ՝ զբաղեցնել երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը:

 

Նախընտրական արշավի ընթացքում նա խոստացել է, որ երբեք չի համաձայնվի Եվրամիության քվոտայով փախստականներ ընդունելուն:

 

Ֆիցոն կարծում է, որ մուսուլմանները, որոնք զգալի մեծամասնություն են կազմում Մերձավոր արևելքից եկող փախստականների թվում, չեն կարողանա ինտեգրվել կաթոլիկ հասարակությանն ու սպառնալիք կդառնան Սլովակիայի ազգային անվտանգության համար:
 

Նրա մրցակիցները ենթադրում են, որ ներգաղթյալնենրի գործոնը չափազանցված է: Անցյալ տարվա ընթացում Սլովակիան ապաստան ստանալ ցանկացող 330 անձից դիմում է ստացել:

 

Սլովակիայի խորհրդարանն ունի 150 պատգամավոր: Ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն:

Սլովակիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները