Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք բողոքել են ընդդիմադիր թերթի ղեկավարության փոփոխության դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

09:59 • 05.03.16

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել թուրքական Zaman հայտնի թերթի խմբագրության շենքի մոտ հավաքվածների դեմ, որտեղ մարտի 4-ին դատարանի որոշմամբ նոր ղեկավարություն է նշանակվել, փոխանցում է meduza.io-ն։

 

Reuters գործակալության տվյալներով՝ շենքի մոտ հավաքվել է մի քանի հազար մարդ, նրանք վանկարկել են «Ազատ մամուլին հնարավոր չէ ստիպել լռել»:

 

Ինչպես երևացել է միջադեպի հեռարձակումից, որը վարել է Cihan գործակալությունը, ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին պատնեշից, բացել է դարպասները և մտել շենք:

 

Մարտի 4-ին դատարանը որոշում է կայացրել Feza մեդիահոլդինգի նոր վարչակազմի նշանակման մասին. նրան է պատկանում Zaman թերթը, անգլալեզու Today’s Zaman պարբերականը և Cihan լրատվական գործակալությունը: Նման որոշման պաշտոնական հիմնավորում դեռևս չկա:

 

BBC-ին հայտնում է, որ թերթը կապված է «Հիզմեթ» շարժման հետ, որի հոգևոր առաջնորդն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդ, ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը։

 

Zaman-ը թուրքական ամենախոշոր թերթերից է, նրա տպաքանակը կազմում է 650.000 նմուշ:

 

Police fired tear gas at protesters outside Zaman's offices on Friday night (4 March)

Turkish police enter Zaman's headquarters in Istanbul

 

 

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

 

 

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք բողոքել են ընդդիմադիր թերթի ղեկավարության փոփոխության դեմ (լուսանկարներ, տեսանյութ)