Սիրիական ընդդիմությունը հայտարարել է քաղաքական երկխոսության պատրաստակամության մասին

17:30 • 05.03.16

Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում ռուսական հաշտեցման կենտրոնում կայացել է սիրիական ընդդիմության, զինված խմբավորումների ներկայացուցիչների միջև:


Ինչպես տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը, բանակցությունները կայացել են մարտի 4-ից, դրանց նախաձեռնողը եղել են հաշտեցման ռուսական կենտրոնին դիմած մասնակիցները:


Նրանք նշել են, որ հրադադարի ռեժիմը թույլ է տվել սկսել քաղաքական երկխոսությունը:
«Վերջապես մեր երկրում ռուսական կողմի աջակցությամբ խաղաղություն հաստատվեց: Վերջապես մենք կարողացանք անել առաջին քայլերը՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար: Փետրվարի 27-ից սկսել է բարելավվել վիճակը՝ սիրիական բնակչության համար: Կարծում եմ, որ այժմ եկել է քաղաքական երկխոսության ժամանակը»,-հայտարարել է հանդիպման մասնակիցներից մեկը:


Հանդիպմանը ներկա սիրիական ընդդիմադիրները նաև խոսել են Սիրիայի նոր սահմանադրությունը մշակելու համար նախաձեռնող խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին:

 

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է քաղաքական երկխոսության պատրաստակամության մասին