Քրեական գործ է հարուցվել Տավուշում 1 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

18:51 • 05.03.16

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

 

Նախնական տվյալներով`2016թ. մարտի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 4.2 կիլոմետրի հատվածում, Ս.Նազլուխանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել մետաղյա արգելապատնեշին և ընկել ճանապարհի հարակից ձորը:

 

Ավտոպատահարի հետևանքով մեքենայի  ուղևոր, 1972թ. ծնված Ա.Նազլուխանյանը մահացել է, իսկ վարորդ, 1962թ. ծնված Ս.Նազլուխանյանը և մյուս ուղևորները՝ 1979թ. ծնված Ք.Խարազյանը, 1998թ. ծնված Ա.Նազլուխանյանը և 2002թ. ծնված Վ.Նազլուխանյանն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:

 

Դեպքի առթիվ 2016թ. մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափությունը:

 

Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ:

 

Քրեական գործ է հարուցվել Տավուշում 1 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ