ԱՄՆ-ում 2 տարեկան երեխան ոստիկանություն է կանչել` չկարողանալով հագնել տաբատը (լուսանկար)

10:30 • 05.03.16

ԱՄՆ-ում 2 տարեկան աղջիկը ոստիկանություն է կանչել, երբ չի կարողացել հագնել տաբատը, գրում է The Daily Mail-ը։

 

Հարավային Կարոլինա նահանգի դիսպետչերական ծառայությունը ոստիկանական ջոկատին է փոխանցել տեղեկություն այն մասին, որ զանգ է ստացվել փոքրիկ երեխայից, ով կապ հաստատելուց հետո անջատել է հեռախոսը: Որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ կարգին է, ոստիկանները մեկնել են այդ հասցեով:

 

«Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դռների մոտ հայտնվեց նա` մեկ ոտքն անդրավարտիքի մեջ, և ասաց` «Ողջույն»»,- պատմել է ոստիկանության սպա Մարտա Լոունսը:


Նա օգնել է երեխային հագնվել, ինչի համար փոքրիկը «վճարել» է գրկախառնությամբ և թույլ տվել, որ ոստիկանները հեռանան:

 

Երեխայի մայրը պատմել է, որ ինքը միայն վերջերս է սովորեցրել նրան, որ օգնության անհրաժեշտության դեպքում պետք է զանգահարել 911 համարով:

 

«Մենք սովորել ենք համարները, սակայն ես զարմանում եմ, որ նա կարողացել է օգտվել դրանից»,- նշել է աղջնակի մայրը։
 

Aliyah, 2, called 911 about a real fashion emergency - she couldn't get her pants on. And Greenville County Sheriff's Deputy Martha Lohnes (pictured together) came to the rescue 

After Lohnes helped Aliyah fix her pants, she said the little girl asked to be picked up for a hug. Lohnes called it the best part of her shift that day

 

 

 

ԱՄՆ-ում 2 տարեկան երեխան ոստիկանություն է կանչել` չկարողանալով հագնել տաբատը (լուսանկար)