Մոսկվայում ձվեր են նետել Ուկրաինայի դեսպանատան վրա
Ռուսաստանի մայրաքաղաքում մի քանի տասնյակ ակտիվիստներ իրենց բողոքն են հայտնել Կիևում Ռուսաստանի դեսպանատան «ձվահարման» առիթով:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշներով երիտասարդներ են հայտնվել և ձվեր են նետել դեսպանության վրա: Ոստիկանները ուժեղացրել են դեսպանատան հսկողությունը:
Ներկա դրությամբ ձերբակալություններ չկան: Այսօր ցերեկը Ուկրաինայում էլ հարձակման էր ենթարվել Ռուսաստանի դեսպանատունը:










