Մահացել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը

21:30 • 06.03.16

The New York Post-ը հայտնում է, որ կյանքի 94-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրի Նենսի Ռեյգանը:

Վերջին մի քանի տարիներին Նենսի Ռեյգանը սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Նենսին և Ռոնալդը հոիվուդյան դերասաններ էին, ամուսնացել են 1952-ին: Ռոնալդ Ռեյգանը մահացել էր 2004-ին 93 տարեկանում:

Մահացել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը