Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով

23:26 • 06.03.16

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա ամերիկացի գործընկեր Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել: «Գազետա»-ն հայտնում է, որ հեռախոսային բանակցության թեման եղել է Սիրիան: 

Լավրովն ու Քերին դրական են գնահատել Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված գործընթացի առաջընթացը, ինչպես նաև՝ այժմ մարդասիրական բեռներ տեղ հասցնելու հնարավորությանը:

Պաշտոնյաները կարևորել են նաև Սիրիայում հակամարտության կողմերի միջև անմիջապես բանակցությունների սկսումը՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի գլխավորությամբ:

Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով