Չինաստանում կինը մահացել է 30 օր վերելակում արգելափակված մնալուց հետո

17:25 • 06.03.16

Չինական Սիան քաղաքի բնակելի շենքերից մեկի վերելակում հայտնաբերվել է 43-ամյա մի կնոջ դի, որն այդտեղ է մնացել 30 օր շարունակ:

Ինչպես նշում է The Guadian-ը, վերելակը հունվարի 30-ին անսարքության պատճառով կանգնեցվել է ու չի գործարկվել 30 օր: Համապատասխան մարմինները թերացել են իրենց աշխատանքում ու չեն ստուգել` արդյո՞ք վերելակի խցիկում որևէ մեկը կա:

Նման անտարբերության հետևանքով վերելակում արգելափակված մնացած կինն առանց սննդի ու ջրի մահացել է: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 2 մարդ:


 

Չինաստանում կինը մահացել է 30 օր վերելակում արգելափակված մնալուց հետո