Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծանր վիճակում. interfax.ru
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացրել են, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծանր վիճակում: Այդ մասին interfax.ru-ին հայտնել են կիրակի օրը Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվական ծառայությունում:
«Վիճակը ծանր է: Վերակենդանացման բաժնում է»,- ասել է տեղեկատվական ծառայության աշխատակիցը:
Ինչպես հաղորդվում էր, անցած շաբաթ օրը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժին է տեղափոխվել սրտի կաթվածի կասկածանքով, սակայն այդ ախտորոշումն այդ օրը չի հաստատվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում թերապիայի սովորական կուրս է անցնում: Այդ մասին հայտնել էր Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալիա Կորնեևան:
«Նրա վիճակը լավ է: Սա պլանային հոսպիտալացում է: Կաթվածից հետո տարեկան երկու անգամ պետք է բուժզննության ենթարկվի»,- նշել էր նա:










