102 մետր. ռուսները սառույցի տակ ջրասուզման համաշխարհային ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
Ռուսական երկրաբանական միության անդամներ Մաքսիմ Աստախովն ու Ալեքսանդր Գուբինը Սպիտակ ծովում նոր ռեկորդ են սահմանել` սառույցի շերտից դեպի ներքև իջնելով 102 մետրով:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, համաշխարհային ռեկորդի սահմանման շրջանակներում նրանք փորձարկել են ստորջրյա խորասուզման համար նախատեսված նոր հարմարանքներ:
Սպիտակ ծովի ջրերում 80 րոպե տևած սուզման ժամանակ ջերմաստիճանը եղել է -1.5 աստիճան: Սակայն ջուրը չի սառչել աղի բարձր պարունակության շնորհիվ:
«Այնտեղ` ծովի հատակին, այդքան էլ մութ չէր, ինչպես որ ես ենթադրում էի: Այնքան ուրախացա, երբ տեսա, որ 102 մ խորության վրա այդքան շատ կենդանիներ են ապրում»,-պատմել է Աստախովը:
Ցամաք դուրս գալուց հետո Աստախովն ու Գուբինը պատմել են, որ նոր սարքավորումները սկզբում չեն աշխատել նման խորության վրա, սակայն ավելի ուշ ամեն ինչ կարգավորվել է:










