ՃՏՊ Արմավիրում. ВАЗ 2106-ը կիսվել է (լուսանկարներ). shamshyan.com

18:53 • 06.03.16

Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Անդրանիկ Գևորգյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 340 համարանիշի և առանց համարանիշների ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Գևորգյանը, 06-ի վարորդը, ում տվյալները ճշտվում են և ևս 3 հոգի` 68-ամյա Սարգիս Գևորգյանը, 68-ամյա Բավական Գևորգյանը և 40-ամյա Արմինե Գևորգյանը տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

06-ը վթարի հետևանքով 2 մասի է բաժանվել։

 

 


 

ՃՏՊ Արմավիրում. ВАЗ 2106-ը կիսվել է (լուսանկարներ). shamshyan.com