ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել

14:32 • 07.03.16


Մարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմեկնեն Բրյուսել. տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։


Խորհրդի նիստին կնախորդի նախարարներ Նալբանդյանի և Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ։

 

ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել