Փոխհրաձգություն Ավստրալիայի գործարաններից մեկում. մեկ զոհ, վիրավորներ, հնարավոր է նաև՝ պատանդներ

10:04 • 07.03.16

Անհայտ անձինք փոխհրաձգություն են կազմակերպել ավստրալական Սիդնեյ քաղաքում, մեկ մարդ զոհվել է, երկու հոգի՝ վիրավորվել, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով երկուշաբթի առավոտյան: Փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին դեռ չի հաղորդվում:

 

«Բանակցողները և օպերատիվ արձագանքման խումբը դեպքի վայրում են և փորձում են մտնել շենք»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

 

Հաղորդվում է, որ գործարանում կարող են նաև պահել պատանդների:

 

Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել միջադեպի պատճառը: Ոստիկանական գործողությունը շարունակվում է:

 

Փոխհրաձգություն Ավստրալիայի գործարաններից մեկում. մեկ զոհ, վիրավորներ, հնարավոր է նաև՝ պատանդներ