Չինաստանում կորած Boeing-ի ուղևորների բարեկամները հայց են ներկայացրել Malaysia Airlines-ի դեմ

12:10 • 07.03.16

2014 թվականի մարտին կորած մալայզիական Boeing-ի ներսում եղած 12 ուղևորների բարեկամները դատական հայց են ներկայացրել Malaysia Airlines ընկերության դեմ: Ինչպես հայտնում է Կենտրոնական չինական հեռուստատեսությունը, հայցերը ներկայացվել են Պեկինի դատարան, գրում է ТАСС-ը:

 

«Մենք հայց ենք ներկայացրել, քանի որ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար»,- հայտարարել է կորած ուղևորի բարեկամներից մեկը: Հաղորդվում է, որ հայցերում պահանջ է ներառվում 775 հազար յուանից (115,7 հազար դոլար) մինչև 1,23 միլիոն յուան (188,6 հազար դոլար) փոխհատուցման վճարման մասին:

 

Ինչպես հաղորդվում է, Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը հայտարարել է, որ Boeing 747 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած ուղևորների ընտանիքները պետք է փոխհատուցում պահանջեն ավիաընկերությունից: Նախարարը հայտնել է, որ դա անհրաժեշտ է անել մինչև մարտի 8-ը, քանի որ այդ օրը կլրանա փոխհատուցում պահանջելու հնարավորության երկու տարվա ժամկետը:

 

2014 թվականի մարտին Կուալա-Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռը ենթադրաբար ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Ինքնաթիռի ներսում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:

 

Չինաստանում կորած Boeing-ի ուղևորների բարեկամները հայց են ներկայացրել Malaysia Airlines-ի դեմ