Չինացին վաճառել է 18 օրական դստերը՝ iPhone գնելու համար
19-ամյա չինացին վաճառել է նորածին աղջկան՝ ստացված գումարով iPhone սմարթֆոն և մոտոցիկլետ գնելու համար:
«Գազետա»-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, սակայն չինական ԶԼՄ-ներին միջադեպը հայտնի է դարձել այժ, երբ հայրը մեղայականով ոստիկանություն է ներկայացել:
Ըստ այդմ՝ Դուոն անունով չինացին 18 օրական երեխայի դիմաց 23 հազար յուան՝ $3500 է ստացել:
Երեխան վաճառվել է առանց մոր համաձայնության, որը հորից երիտասարդ է: Իսկ գնորդին հայրը գտել է QQ հարթակում: Նա, իր հերթին, նպատակ է ունեցել երեխային նվիրել իր քրոջը:
Դուոնը դատապարտվել է երեք ու կես տարվա ազատազրկման, իսկ նրա կինը՝ երկուս ու կես տարվա պայմանական ազատազրկման:










