Իրանը պատրաստվում է օրական 2 միլիոն բարել նավթ արտահանել

11:48 • 07.03.16

Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Տայեբնիան հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է «շուտով» հասնել օրական 2 միլիոն բարելի մակարդակով նավթի վաճառքի, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Shana գործակալությանը:

 

«Անհրաժեշտ քայլերը կատարելուց և նավթի շուկա Իրանի վերադառնալուց հետո, նախատեսվում է, որ Իրանի նավթային վաճառքը շուտով կվերադառնա օրական 2 միլիոն բարելի»,- ասել է նախարարը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Monte Toledo նավթային տանկերն առաջին անգամ Եվրոպա Իրանից նավթ է հասցրել պատժամիջոցներից երկրի ազատվելուց հետո:

 

 

Իրանը պատրաստվում է օրական 2 միլիոն բարել նավթ արտահանել